Սննդի և առողջության կապի ամենամասշտաբային հետազոտության արդյունքները – մի գրքում, որը փոխեց հազարավոր մարդկանց կյանքեր:
Այսօր ես ուզում եմ ձեզ պատմել մի շատ անսովոր գրքի մասին: Այս ինֆորմացիան օգտակար կլինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր արդեն իսկ գիտակցել են իրենց առողջության փոխկապվածությունը սպառվող սննդի հետ և ովքեր այդ փոխկապվածության գիտական հաստատումն են փնտրում, քանի որ դեռ չեն պարզել իրենց համար, թե ինչումն է այն կայանում: Ավելացնեմ իմ կողմից, որ խոսքը գնում է ոչ միայն քաղցկեղային հիվանդությունների, այլ նաև բոլոր հիմնական՝ այսպես կոչված « քաղաքակրթության հիվանդությունների» մասին:
Պարզվում է, որ մենք ջանասիրաբար մեր երեխաներին կերակրում ենք մթերքներով, որոնք, մեր կարծիքով, օգտակար են, բայց իրականում հենց այդ մթերքներն են, որոնք հանգեցնում են հետագայում մահացու հիվանդությունների՝ քաղցկեղի, շաքարային դիաբետի, սիրտ-անոթային և շատ այլ հիվանդությունների առաջացմանը: «Չինական հետազոտություն» գիրքը հայտնվել է Չինաստանի 65 շրջաններում մահացության մասին վիճակագրական տվյալների արդյունքում, որոնք հավաքվել էին քաղցկեղից մահացող վարչապետ Չժոու Էնլայի նախաձեռնությամբ: Այդ հետազոտության ընթացքում նշմարվեց սննդի և հիվանդությունների միջև ավելի քան 8000 նշանակալից փոխկապվածություններ: Հեղինակի գլխավոր եզրակացություններից մեկը. «Սպիտակուցները ունեին այնպիսի խորը ազդեցություն, որ մենք կարող էինք խթանել կամ կանգնեցնել քաղցկեղի զարգացումը՝ ուղղակի փոխելով իրենց սպառելու մակարդակը:
Քոլին Քեմփբելը՝ գիտությունների դոկտոր, Քորնելի համալսարանի սննդային բիոքիմիայի ամբիոնի պատվավոր պրոֆեսոր է: Զբաղվում է սննդի հարցերով ավելի քան 50 տարի, ուսումնասիրում է սննդային սովորույթների և խրոնիկ հիվանդությունների միջև փոխկապվածությունները: Սննդի հարցերի բնագավառում ամենաազդեցիկ դեմքերի ցուցակի առաջին գիտնական(1998), ավելի քան 300 գիտական գործերի և 2 բեսթսելերների հեղինակ: Գրքի հիմքում ընկած է իր մասշտաբներով նախադեպը չունեցող 20 տարվա «Չինաստան-Քորնել-Օքսֆորդ»(China-Cornell-Oxford Project)նախագիծը, որը սկիզբ է առել 1983 թ. և անցկացվել է կանխարգելիչ բժշկության Չինական ակադեմիայի, Քորնելի և Օքսֆորդի համալսարանների (համապատասխանաբար ԱՄՆ և Մեծ Բրիտանիա)ընդհանուր ջանքերով:
Աշխատանքի ընթացքում նշմարվեց սննդի և հիվանդությունների, ինչպիսինն են քաղցկեղը, ինսուլտը, ինֆարկտը, աթերոսկլերոզը և մյուս սիրտ-անոթային հիվանդությունները, ճարպակալումը, շաքարային դիաբետը, աուտոիմունային հիվանդությունները, Ալցգեյմերի հիվանդությունը, օսթեոփորոզը, երիկամների քարերի առաջացումը, տեսողության կորուստը և այլնի գործոնների միջև ավելի քան 8000 նշանակալից փոխկապվածություններ: 880 մլն տեղացի բնակիչներ(96%) ընդգրկած այս հետազոտությունը սկսվել է Չինաստանի ավելի քան 2400 շրջաններում քաղցկեղի 12 տարբեր տեսակներից մահացության մակարդակի ուսումնասիրությունից: Այն կատարվում էր 650000 աշխատակիցների ուժերով, և դրա վերջնական արդյունքում ստեղծվեց ատլաս, որը ցույց էր տալիս, թե որ շրջաններում էր նկատվում քաղցկեղի այս կամ այն տեսակով հիվանդանալու բարձր հաճախականությունը և որ շրջաններում այդ տեսակները համարյա չկային:
Հետազոտման պատմությունը, ըստ էության, սկիզբ առավ այն պահից, երբ բժիշկ Քոլին Քեմփբելը՝ Ջորջիա նահանգի համալսարանի շրջանավարտը նշանակվեց Ֆիլիպիններում երեխաների սննդի բարելավման ամերիկյան նախագծի տեխնիկական համադասող: Երբ Քեմփբելը ուսումնասիրեց տեղացի հարուստ ընտանիքների երեխաների միջավայրում տարածված լյարդի քաղցկեղի հիվանդության չափազանց բարձր ցուցանիշները, ապա պարզեց, որ այն գետնանուշի վրա աճող բորբոսով պատված սնկից առաջացող կանցերոգեն աֆլատոքսինի պատճառով է:
Երեխաները օգտագործում էին գետնանուշի կարագ, որը արտադրում էին ֆիլիպինյան արդյունաբերողները անորակ գետնանուշից: Բայց հանելուկային էր մնում այն հարցը, թե ինչու՞ գետնանուշի կարագը, որը օգտագործում էին և՛ հարուստ, և՛ աղքատ ընտանիքներում՝ նպաստում էր քաղցկեղի զարգացմանը միայն առաջինների մոտ:
Պարզվեց, որ այս հիվանդության պրովոկատորն է հանդիասանում կենդանական ծագման սպիտակուցների բարձր սպառողականությունը:
Հատվածներ գրքից
«Քաղցկեղային հիվանդությունների չինական Ատլասի հիմքում դրած տվյալները ցնցող էին: Այն շրջանների ցուցանիշները, որտեղ ավելի հաճախ են հանդիպում քաղցկեղի որոշակի տեսակները, 100 անգամ բարձր են այն շրջանների ցուցանիշներից, որտեղ հիվանդության այդ տեսակը հանդիպում էր ավելի քիչ: Այն փաստի շնորհիվ, որ քաղցկեղային հիվանդությունների Ատլասում զետեղված էր տեղեկություն 400 տեսակի հիվանդություններից մահացության մակարդակի մասին. մենք ունեինք ուսումնասիրելու ունիկալ հնարավորություն, թե ինչից են մարդիկ մահանում: Ի հայտ եկան հիվանդությունների երկու խումբ. մի խումբ, որը ավելի հաճախ հանդիպում է տնտեսապես ավելի զարգացած շրջաններում(հարուստների հիվանդություններ) և խումբ, որը ավելի հաճախ հանդիպում է ավելի աղքատ գյուղատնտեսական շրջաններում(աղքատների հիվանդություններ):»
«Լայնորեն կարծիք էր տարածված, թե աշխարհում երեխաների վատ սնվելը պայմանավորված է հատկապես կենդանական սննդից ստացվող սպիտակուցների պակասով: Բազմաթիվ պետություններ և համալսարաններ փորձում էին կրճատել իրենց կարծիքով գոյություն ունեցող սպիտակուցների դեֆիցիտը զարգացող երկրներում: Բայց այս նախագծի ընթացքում ես բացահայտեցի մի մութ գաղտնիք: Այն երեխաները, որոնց սննդակարգը հարուստ էր սպիտակուցներով՝ ավելի հավանականորեն էին ունենում լյարդի քաղցկեղ: Դա բարեկեցիկ ընտանիքների երեխաներն էին:»
«Հատկապես առանձնահատուկ է այս նախագիծը նրանով, որ հայտնաբերված սննդի և հիվանդությունների միջև շատ փոխկապվածություններ հանգեցնում են մեկ եզրակացության. նրանք, ովքեր ընդունում են կենդանական սնունդ՝ ավելի հակված են խրոնիկ հիվանդություններին: Նույնիսկ կենդանական սննդի քիչ քանակը ունենում էր բացասական արդյունք: Հակառակը՝ ովքեր սնվում էին առավելապես բուսական սննդով՝ ավելի առողջ էին և, սովորաբար, խուսափում էին խրոնիկ հիվանդություններից: Այդ արդյունքները հնարավոր չէր հաշվի չառնել:»
«Ես մեծացել եմ կաթի ֆերմայում: Կաթը հիմնական մթերքն էր, որը սահմանում էր մեր գոյությունը: Իմ պրոֆեսիոնալ գործունեության սկզբում ես հեգնում էի բուսակերներին և պատրաստվում էի մարդկանց առողջությունը ամրապնդել՝ խորհուրդ տալով օգտագործել ավելի շատ միս, ձու, կաթ:» «Ո՞ր սպիտակուցն էր, որ, այնուամենայնիվ, անփոփոխ և որոշակի դեր էր խաղում քաղցկեղի առաջացման մեջ:Կազեինը, որից 87% բաղկացած է կովի կաթում առկա սպիտակուցը՝ խթանում և արագացնում էր ուռուծքների զարգացումը հիվանդության բոլոր փուլերում: Իսկ ո՞ր սպիտակուցներն էին, որ նույնիսկ մեծ քանակով օգտագործման դեպքում քաղցկեղ չէին առաջացնում: Անվտանգ սպիտակուցները գոյություն ունեին բուսական սննդում, ներառյալ ցորենն ու սոյան: Այս աստիճանաբար ուրվագծվող պատկերի պրոցեսում ես սկսեցի կասկածել իմ ամենակայուն պնդումներում, որոնք հետզհետե վերջնական փլվեցին:»
«Այսօր հասարակությունը ընդհանրապես տեղեկացված չէ սննդի սպառման և այդ հիվանդությունների միջև փոխկապվածության մասին: Օրինակ, ինչպես կարելի է կարդալ ցրված սկլերոզի դեմ պայքարի Միջազգային ֆեդերացիայի կայքում. «գոյություն չունեն վստահություն ներշնչող ապացույցներ առ այն, որ ցրված սկլերոզն առաջանում է սխալ սննդի կամ սննդարար նյութերի պակասի պատճառով»: Ֆեդերացիան զգուշացնում է, որ դիետային հետևելը կարող է լինել «թանկարժեք» և «կխախտի սննդարար նյութերի նորմալ հաշվեկշիռը»: Եթե սննդի փոփոխությունը համարվում է թանկարժեք, ապա ես չգիտեմ, ինչքա՜ն կնստի մարդու վրա գամված անկողնուն կամ հաշմանդամ լինելը:»
«Գոյություն ունեն շատ ազդեցիկ պետական և համալսարանական պաշտոններ զբաղեցնող մարդիկ, որոնք գործում են գիտական փորձագետների դիմակների տակ, բայց իրականում փորձում են խոչնդոտել բաց և թափանցիկ գիտական վեճերին: Հնարավոր է, նրանք էական նյութական փոխհատուցում են ստանում խոշոր սննդային և դեղագործական ընկերություններին խրախուսելու դիմաց կամ իրոք անկեղծորեն համամիտ են արդյունաբերության շահերը պաշտպանող կարծիքի հետ: Անձնական կանխակալությունը կարող է ավելի սուր լինել, քան դուք ձեզ կարող էք պատկերացնել:»
«Ես եկա այն եզրակացության, որ երբ հարցը վերաբերվում է առողջությանը, պետությունը չի ծառայում ժողովրդին. այն ծառայում է սննդի և դեղագործական արդյունաբերությանը՝ ի վնաս մարդկանց: Դա համակարգի խնդիր է, որտեղ պետությունը, գիտությունն ու արդյունաբերությունը միանում են, որպեսզի լուծեն առողջության խնդիրները: Արդյունաբերությունը ֆինանսավորում է առողջապահության մասին զեկույցները, որոնց պատրաստման գործում մեծ դեր են խաղում արդյունաբերության հետ կապված առաջատար գիտնականները:»
«Իսկ ինչու՞ բժշկությունը լուրջ չի ընդունում սննդի խնդիրները: Պատասխանել այս հարցին կարելի է չորս բառերով. փող, իշխանություն, մեծամտություն և վերահսկում: Երբ սննդի հարցերի ուսուցումը կատարվում է կապված հասարակական առողջության խնդիրների հետ, գուշակեք, թե ո՞վ է ապահովում ուսումնական նյութերը այդ նպատակների համար: Dannon ինստիտուտը, ձվերով սնվելու գծով Խորհուրդը, անասնապահների Ազգային ասոցիացիան, կաթի անասնապահության գծով Ազգային խորհուրդը, Nestle Clinical Nutrition-ը, Wyeth-Ayerst Laboratories և այլ ընկերություններ միացրել են իրենց ջանքերը, որ ստեղծեն «Սնունդը բժշկությունում» և «Սննդի հարցերով բժշկական ուսումնական ծրագրի ձևավորման նախաձեռնություն» ծրագիրները: Ի՞նչ եք մտածում, արդյո՞ք կենդանական մթերքների և դեղագործական պրեպարատների արտադրողների այս «աստղային» թիմը կանի օբյեկտիվ դատողություններ և կառաջարկի սննդի օպտիմալ սխեմաներ այն պայմաններում, երբ գիտական տվյալները վկայում են նրա մասին, որ առողջության համար առավել օգտակարը՝ դիետան է, որը հիմնված է զուտ բուսական մթերքների վրա և նվազեցնում է դեղերի կարիքը:»
«Այսօր գոյություն չունեն հաբեր կամ պրոցեդուրաներ, որոնք արդյունավետ կկանխեին կամ կբուժեին վերջնականապես խրոնիկ հիվանդությունները, բայց ապացուցված է, որ պրոֆիլակտիկայի և բուժման ամենահեռանկարային միջոցը՝ դա սննդի և ապրելակերպի փոփոխությունն է:Ես հավատում եմ, որ աշխարհը պատրաստ է փոխվելուն: Մեր վնասակար սովորույթների վրա այլևս չի կարելի աչք փակել: Մեր հասարակությունը գտնվում է մեծ վտանգի մեջ. մենք կարող ենք ընկղմվել հիվանդությոնների, աղքատության և դեգրադացիայի մեջ կամ կանգնել առողջության, երկարակեցության և բարգավաճման ճանապարհին: Ի՞նչ է պետք դրան հասնելու համար՝ լինել վճռական և փոխվել: Ինչպիսի՞ն կլինի մեր թոռների կյանքը հարյուր տարի հետո: Ժամանակը ցույց կտա, բայց ես հուսով եմ, որ պատմությունը, որի վկան ենք մենք, և ապագան, որը մեզ սպասում է, կբերեն օգուտ մեզ բոլորիս:»Ես հուսով եմ, որ այս գիրքը ձեզնից շատերի համար կհանդիսանա մի փոքրիկ բանալի առողջության և երկարակեցության ճանապարհին:
Սնվե՛ք ճիշտ և եղե՛ք առողջ Life food-ի հետ միասի՜ն
Leave a reply