Պատվիրել առցանց կամ զանգահարել (+374) 95 760 067
Դուք կմոռանաք բժշկի գնալու ճանապարհը: Բնական սնունդ նախընտրող մարդիկ ունեն գերազանց հիշողություն, բացառիկ ուժեղ իմունիտետ, չեն հիվանդանում հարբուխով, չեն տանջվում տարատեսակ ալերգիաներից և բազմաթիվ այլ հիվանդություններից: Մենք այդ ստուգել ենք մեր վրա, և ահա` ինչումն է գաղտնիքը:
Դուք չեք իմանա, թե է՛լ ինչի վրա ծախսել հանկարծ հայտնված էներգիան, և այլևս չեք նյարդայնանա առավոտյան հնչող զարթուցիչի ձայնից: Դուք կարող եք լիարժեք զբաղվել սպորտով, և ավելին, կսահմանեք նոր անհատական ռեկորդներ: Մարզումներ, աշխատանք, ժամանց, սեքս և այս ամենը մեկ օրում…և հեշտությամբ:
Կա մի փոքրիկ թերություն.դուք ստիպված եք լինելու թարմացնել ձեր հագուստը: Բանը նրանումն է, որ բնական սնունդ օգտագործելով՝ դուք հաստատ կորցնելու եք ձեր քաշը և չեք կարողանալու հավատալ, որ ժամանակին հազիվ էիք հագնում ձեր ջինսերը: Իսկ ինչպիսի հարթ և գեղեցիկ է լինելու ձեր մաշկը, և ինչպես են փայլելու երջանկությունից ձեր աչքերը:
Բնական սնունդ նախագիծը-բնական հումակեր, վեգանների սննդի առաքում է Երևանում Բնական սնունդ նախագիծը՝ ձեր յուրահատուկ սննդակարգն է: Բոլոր մթերքներն, որոնք մենք օգտագործում ենք, չեն ենթարկվում 42 °С ջերմաստիճանից բարձր ջերմային մշակման: Այդպիսով մենք պահպանում ենք և փոխանցում ձեզ բոլոր ամենաարժեքավոր վիտամիններն ու միներալները:
Բնական սնունդը՝ առողջություն, էներգիա, գեղեցկություն է: Մենք ձեզ կօգնենք ընդմիշտ ազատվել ավելորդ քաշից, ալերգիաներից և մշտական հարբուխներից, կբերենք նորմայի ձեր խոլեստերինը և արյան ճնշումը, մի խոսքով՝ կօգնենք ձեզ ապրել լիարժեք և առողջ կյանքով: Մեր խոհանոցում մենք օգտագործում ենք բացառապես թարմ, ոչ մի ձև չմշակված, ինչը շատ կարևոր է, բնական և օգտակար
օրգանական մթերքներ, միայն առաջին սառը մզման ձեթեր, ոչ մի ԳՄՕ, գլյուտեն, շաքար: Մեր բաղադրատոմսերում մենք չենք օգտագործում ոչ ծորակի, ոչ էլ շշալցված ջուր: Բաղադրատոմսերի ջուրը ամբողջապես անցել է ֆիլտրացում և իոնիզացում: Կտավատի սերմերից պատրաստված մեր հացիկները լրիվ փոխարինում են հացը: Մենք պատրաստ ենք ձեզ համար կազմել անհատական մեկ շաբաթվա մենյու՝ հաշվի առնելով ձեր օրգանիզմի առանձնահատկությունները: Ուղղակի զանգահարեք և թողեք ձեր հայտը մեր օպերատորին: Մեր աղանդներն առանձնահատուկ են, դրանց մեջ չկա ո՛չ ալյուր, ո՛չ շաքար և ո՛չ ել ձու: Դրանք լիցքավորում են էներգիայով, այլ ոչ թե քաշ են ավելացնում: Մեր աղանդները հանգիստ կարող են օգտագործել շաքարով հիվանդ մարդիկ, և ավելին, չեն վնասի ձեր կազմվացքին, այլ հակառակը՝ կհաղորդեն ձեզ էներգիայի և առույգության լիցք: Մենք չենք օգտագործում առաքման համար պլաստիկ սպասք, դրանով ձեզ ձերբազատելով ձեր սննդի մեջ վնասակար թունավոր նյութերի ներթափանցելու վտանգից: Մենք սիրում ենք Ձեզ և մեր մոլորակը, և այդ պատճառով մենք նախընտրում ենք թղթից և եգիպտացորենի օսլայից պատրաստված էկո-սպասք, որը չի վնասի ձեզ:
Եկել է ժամանակը զբաղվել ձեզանով:
Դարձրեք ձեր սնունդը դեղամիջոց, իսկ դեղամիջոցը՝ սնունդ:
Copyright © 2020 Lifefood.am. All Rights Reserved
Այս ծրագիրը նրանց համար է, ովքեր դեռ մաքրման տվյալ տեսակը բացահայտելու առաջին քայլերն են անում: Ձեր մարմինը կսկսի սահուն մաքրվել կուտակված տոքսիններից, քանի որ օրգանիզմն ավելի քիչ սեփական ռեսուրսներ է ծախսելու սննունդը վերամշակելու վրա:
Ձեր մաշկը կազատվի այնպիսի խնդիրներից, ինչպիսինն են կորյակային ցանն ու անառողջ գույնը: Այդպիսի մաքրման արդյունքում նաև կազատվեք 4-5 կգ ավելորդ քաշից: Դուք շատ հեշտ կքնեք և կարթնանաք, նաև կազատվեք դեպրեսիաներից:Ծրագիրը ներառում է իր մեջ նախապատրաստական շրջան (2,3 օրերի ընթացքում) և ինքը դետոքս շրջանը (7 օր), որի ընթացքում դուք յուրաքանչյուր օր կստանաք բալանսավորված մենյու: Life food –ը սիրում է իր հաճախորդներին, այդ իսկ պատճառով մենք ամբողջ դետոքս ծրագրի առաքումն իրականացնում ենք անվճար:
Օրը – 10,000 դրամ
Տվյալ ծրագիրը նախատեսված է այն մարդկանց համար,ովքեր ուզում են հասնեն բջջային մակարդակի կատարյալ մաքրման: Ծրագիրը կօգնի անցկացնել օրգանիզմի ավելի խորքային մաքրում շլաքներից և տոքսիններից, կամրապնդի իմունիտետը և կպարգևի թեթևություն օրգանիզմին:
Դուք ոչ միայն արտաքնապես կվերափոխվեք, այլ նաև ներսից: Ձեր օրգանիզմը կլցվի էներգիայով, մաշկը կփայլի: — Այս ծրագրի հաճելի բոնուսն էլ կլինի մինչև 10 կգ քաշի իջեցում: Կարելի է նաև նշել, որ այս ծրագրի շրջանակներում դուք կլավացնեք ձեր մաշկի, մազերի և եղունգների վիճակը, նաև կնպաստեք ձեր օրգանիզմի երիտասարդացմանը: Ծրագրի մեջ է մտնում մասնագետի շրջօրյա հեռախոսային աջակցման դեպքում սով պահել մեկ օր: Life food–ը սիրում է իր հաճախորդներին, այդ իսկ պատճառով մենք ամբողջ դետոքս ծրագրի առաքումն իրականացնում ենք անվճար:
Օրը – 10,000 դրամ
Այդպիսի մաքրումն ազատում է գլխացավերից, անքնություններից, մաշկի խնդիրներից: Հյութերով դիետան պարգևում է թեթևություն և սեփական մարմնին վերահսկելու կարողություն:
Հյութ խմելով, իրոք, կարելի է նիհարել. չէ՞ որ դրանք չեն պարունակում յուղեր, հակառակը՝ դուք ստանում եք վիտամինների, միներալների և հակաօքսիդանտների ահռելի լիցք: Նրանից, թե դետոքսիկացման որ տևողության ծրագիրը դուք կընտրեք, կախված կլինի դրա արդյունքը:
Ուշադրություն
Խորհուրդ չենք տալիս — դետոքս-հյութ ծրագիրը մարդկանց, որոնք ունեն խնդիրներ աղիքաստամոքսային տրակտի հետ կապված, օրինակ,խոց կամ գաստրիտ: Նաև խորհուրդ չի տրվում շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց որոշ մթերքներում բավականին շատ քանակի շաքարի առկայության պատճառով: Դա չի վերաբերվում մյուս ծրագրերին:
Օրը- 10,000 դրամ
Հատուկ մշակված ծրագիր նրանց համար, ովքեր ցանկանում են շատ շտապ ազատվել տոքսիններից և շլաքներից: Ծրագրի հիմքում սովաբուժությունն է և շատ քանակի հեղուկի օգտագործումը:
Այս կուրսնանցնելուց հետո դուք ձեզ կզգաք շատ ավելի լավ, կազատվեք ավելորդ քաշից, կթարմանաք և կարող եք զգալ, թե իրականում ինչ է հարկավոր ձեր մարմնին: Ամբողջ կուրսն անցնում է պրոֆեսիոնալ մասնագետի շուրջօրյա հեռախոսային աջակցության ներքո: Ծրագրի մեջ ներառված է սով պահելու 3 օր, հյութերով մաքրվելու 2 օր և հումակերության 5 օր: Վերափոխվե՜ք և երիտասարդացե՜ք ընդամենը 10 օրում մասնագետի օգնությամբ:
Օրը – 10,000 դրամ