Ի՞նր ջուր խմել: Այս հարցը դառնում է ակտուալ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հոգում են իրենց առողջության մասին և գնահատում են առաջարկվող ջրի լայն տեսականին: Նորագույն տեսակներից է համարվում իոնիզացված ջուրը, որը ստանալու համար անհրաժեշտ է հատուկ սարք:
Մենք հակված ենք վերադառնալու սկազբնաաղբյուրներին՝ ինչպես փոխաբերական իմաստով, այնպես էլ ուղիղ, օրինակ, հենց խմելու ջրի առումով: Հայտնի է, որ ծնվելու պահին մենք 90% բաղկացած ենք ջրից, որը ժամանակի ընթացքում կորցնում ենք, այդ իսկ պատճառով 70-ի մոտ տարիքում օրգանիզմում մնում է միայն 50-60%-ը:
Այսպիսով մարմնում ջրի վերականգնումը համարվում է բնական, բայց մեր ժամանակներում մոռացության մատնված հրաշքներից մեկը, որը կարող է օգնել վերադարձնել առողջությունն ու գեղեցկությունը: Մոտավորապեա նույն ձև է կատարվում շատ հայտնի ժողովրդական հեքիաթներում, ուր արքայազնը գնում է ինչ-որ կախարդական «կենդանի» ջրի հետևից, որպեսզի վերակենդանացնի հիվանդ հորը:
Ներկա ժամանակներում «կենդանի ջուր» անվանում են ալկալայինը, որը ստանում են իոնիզացիայի սարքի օգնությամբ և այն ստանում է վերջին շրջանում մեծ տարածում: Արդյո՞ք «կենդանի ջրի» գաղտնիքը բացահայտված է թե այս հարցը մինչև այսօր մնում է ակտուալ:
Խորհրդային գիտնականների հայտնագործություն
«Կենդանի» և «անկենդան» ջուր ժամանակակից հասկացությունները զուգորդվում են ոչ այնքան հեքիաթների և զարմանահրաշ վերափոխումնմերի հետ, այլ իոնիզացված ջուր ստանալու և նրա բուժական հատկությունների հայտնագործելու հետ 60-ական թվականներին ԽՍՀՄ-ում, իսկ ավելի ուշ Միացյալ Նահանգներում, Ճապոնիայում, Անգլիայում և Եվրոպայի ուրիշ երկրներում: Խորհրդային Միությունում այս հայտնագործությունը արել են Տաշկենտի գազի արդյունաբերության գիտահետազոտական ինստիտուտի գիտնականները, որոնք իրականում նաֆթի և գազի հորատման համար փնտրում էին նոր էմուլսիայի բաղադրություն: Բայց պատահական իրենց հետազոտություններում գտնում են բուժական ջրի բաղադրությունը
Գիտնականները կիրառում են ջրի էլելտրոլիզ. ջրի միջով անցկացնում են էլեկտրական հոսանք՝ օգտագործելով մեջտեղից կիսած անոթ հատուկ նյութով, որը անցկացնում է իոնները, բայց չի թողնում ջրին խառնվել: Շուտով նրանք նկատեցին, որ դրական էլեկտրոդի (անոդի) դեպքում ջուրը դառնում է թթու համով և լիցքավորվում է դրական, իսկ բացասականի (կատոդի)՝ ալկալային և բացասական է լիցքավորվում: Այդ ջրերը բավականին երկար ժամանակ պահպանում էին իրենց նոր հատկությունները, երբ նրանց լցրեցին տարբեր անոթների մեջ:
Բայց սրանով անակնկալները չավարտվեցին. իոնիզացված ջրի հետ փորձարկումների ընթացքում պարզվեց, որ եթե նրանով լվացվես, ապա վերքերը, վնասվածքները և արևայրուկները անցնում են ավելի շուտ, իսկ խրոնիկ էքզեման լրիվ է անցնում: Ակտիվացրած ջրի մեջ բամբակի տեղադրումից հետո նույնպես նկատելի են փոփոխություններ. ալկալային ջուրը նպաստում էր նրա աճին, իսկ թթու համով ջուրը՝ ախտահանում էր հողը: Պարզվեց, որ այն հաջողությամբ կարելի է օգտագործել բժշկական գործիքների մանրէազերծման ժամանակ:
Բոլոր այս փորձարկումները հիշեցրեցրին «կենդանի» և «անկենդան» ջրի մասին հեքիաթները, և այդ հասկացությունները կապվեցին թթու և ալկալային ջրերի հետ: Իոնիզացված ջրի հետազոտումը ինտենսիվ շարունակելով՝ գիտնականները հարյուրավոր հայտնագործություններ արեցին, որոնց թվում է նաև ջրի կենցաղային իոնիզատորը, որը առաջինն են արտադրել ճապոնացիները:
Թթվաալկալային բալանսի պահպանում
Ինչպե՞ս կարելի է լուծել այս վտանգավոր խնդիրը՝ ապրելով ժամանակակից քաղաքային պայմաններում: Գոյություն ունեն սարքեր-ակտիվատորներ (ջրի իոնիզատորներ), որոնք անցկացնելով ջուրն իր միջով մաքրում և էլեկտրոլիզի ճանապարհով վերադարձնում են իրեն իր ճիշտ ալկալային բաղադրությունը: Հենց այս ջուրն է «կենդանի»:
Օգտագործելով այս ջուրը՝ կարելի է վերականգնել թթվաալկալային բալանսը և խուսափել բազմաթիվ հիվանդություններից: Օրինակ, առաջին հերթին pH ճիշտ բալանսի խախտման դեպքում հիվանդանում են ոսկոռները: Որպեսզի չեզոքացնել սննդի հետ առաջացող ահռելի քանակով թթուները, դուրս է մղվում կալցիումը և այլ միներալները, որոնք գոյություն ունեն ոսկոռներում: Ներքին թթվաալկալային բալանսի (pH) նորմալ ցուցանիշը հավասար է 7,0-7,5, ինչը կախված է օրգանիզմի կոնկրետ տեղից կամ համակարգից: Դրա համար Life Food-ը օգտագործում է իր բաղադրատոմսերում միայն իոնիզացված ջուր:
Մենք ոչ մի դեպքում ձոզ չենք հորդորում վազել խանութ և գնել իոնիզատորներ: Մենք ուղղակի ցանկանում ենք հասցնել ձեր գիտակցությանը որակյալ ջրի օգտագործման կարևորությունը: Ջուրը՝ ամենինչ է. առողջություն, ինքնազգացողություն, տրամադրություն, ուժ, դիմադրողականություն, արտաքին տեսք և այլն: Օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ մաքուր խմելու ջրի կարիքն ունի:

ԱՅՍՊԻՍՈՎ, ԻՆՉՊԵՍ ՍԿՍԵԼ ԽՄԵԼ. ԹՈՓ 5 ԽՈՐՀՈՒՐԴ
- 1. Խմելը պետք է կապված լինի ինչ-որ գործողության հետ
Այս մեթոդը կօգնի մշակել յուրահատուկ մի ռեֆլեքս, և դուք չեք զգա որևէ դիսկոմֆորտ, ստիպելով ինքդ քեզ ջուր խմել:
Այդ չի լինի ստիպողաբար: Օրինակ, արթնացաք՝ մի բաժակ ջուր խմեցիք, եկաք գրասենյակ՝ էլի մեկ բաժակ, պատրաստվում եք ճաշել՝ դարձյալ մեկ բաժակ (20-30 րոպե առաջ) և այլն:
Անելով այն կանոնաբար՝ դուք երաշխավորված եք ձեռք բերել այնքան ջուր խմելու սովորություն, ինչքան անհրաժեշտ է օրգանիզմին:
- Սկսեք քչից
Բնական է, որ ապրելով «չոր» ռեժիմով, այսինքն` օգտագործելով ջուրը միայն մեկ-մեկ, ոչ կանոնաբար և քիչ-քիչ, ավելի դժվար է ընդունել ամբողջ անհրաժեշտ ծավալը:
Դյուրին չէ՞ միանգամից խմել մեկ ամբողջ բաժակ ջուր: Մի՛ ձեզ ստիպեք անել այն: Գործե՛ք քայլ առ քայլ: Խմեք քիչ-քիչ. հիմա՝ մի քանի կում, 5-10 րոպե հետո՝ էլի մի քանի կում և այլն:
- 1. Փորձարկեք այն բանի հետ, ինչը ձեզ դուր է գալիս
Եթե մշտապես սովորական մաքուր ջուր խմելը ձեզ ամեն դեպքում դժվար է, մի՛ հուսահատվեք և չթողե՛ք սկսածը:
- Ուզում եք ուտել՝ ջուր խմեք
Սա շատ կարևոր օրենք է: Այն թույլ կտա ձեզ ոչ միայն սովորեցնել ջրի կանոնավոր օգտագործմանը, այլ նաև նորմայի բերել քաշը՝ կարգավորելով այն:
Ամեն ինչ շատ պարզ է. երբեմն մարդը շփոթում է քաղցի զգացումը ծարավի հետ: Այսինքն, կարող է թվալ, որ շատ ես ցանկանում ինչ-որ բան ուտել, բայց իրականում ուղղակի օրգանիզմը խմելու մաքուր ջրի կարիք ունի: Քաղցա՞ծ եք: Խմե՛ք մեկ բաժակ ջուր: Միայն 15 րոպե հետո, երբ քաղցի զգացումը չի նվազի՝ կերե՛ք որևէ բան:
- Ջուրը մշտապես պահեք տեսանելի վայրում
Ջրի ոչ բավականաչափ օգտագործման շատ հաճախակի պատճառներից է. ուղղակի մոռանում եք խմել: Որպեսզի այն լինի ինչքան հնարավոր է ոչ հաճախ, կամ ընդհանրապես չլինի, պահեք ջրով տարան տեսանելի վայրում:
Այս մեթոդը աշխատում է անխափան: Ծարավին և ջրազրկմանը դուք չեք տա և ոչ մի հնարավորություն:
Ցանկանում ենք ձեզ առողջություն և հաջողություն ձեր նպատակներին հասնելու համար՝ Ձեր Life foodհամարով:
Leave a reply