+374 95 760 067
info@lifefood.am
Facebook Instagram Tripadvisor
  • Գլխավոր
  • Մենյու
    • Նախաճաշեր
    • Հիմնական Կերակրատեսակներ
      • Աղցաններ
      • Ապուրներ
      • Պաստա
      • Նախուտեստներ
      • Սոուսներ
      • Հացիկներ
      • Ռոլլեր
    • Աղանդեր
      • Տորթեր Կտորներով
      • Տորթեր
      • Պաղպաղակ
      • Շոկոլադ
    • Ըմպելիքներ
      • Հյութեր
      • Սմուզիներ
      • Կաթ (Raw)
      • Տաք ըմպելիքներ
        • Թեյ
        • Սուրճ
    • Օրվա առաջարկ
      • Նախաճաշ
      • Լանչեր
  • Դետոքս
  • Առաքում
  • Մեր Մասին
  • Բլոգ
  • Հետադարձ Կապ
  • Հայերեն
  • Russian
  • English
Մուտք գործել / Գրանցվել
Մուտք Գրանցվել

Մոռացել ե՞ք գաղտնաբառը

Your personal data will be used to support your experience throughout this website, to manage access to your account, and for other purposes described in our privacy policy.

0 0

Զամբյուղում ոչ մի ապրանք չկա

Վերադառնալ մենյու
Զամբյուղ (0)
Ընդհանուր։ 0 AMD

Պատվերի հաստատում

Առաքումը գործում է 4000 դրամ և ավել գնումների դեպքում:

Մուտք գործել / Գրանցվել
Անձնական էջ
Մուտք Գրանցվել

Մոռացել ե՞ք գաղտնաբառը

Your personal data will be used to support your experience throughout this website, to manage access to your account, and for other purposes described in our privacy policy.

0 0
0 Զամբյուղ

Զամբյուղում ոչ մի ապրանք չկա

Վերադառնալ մենյու
Զամբյուղ (0)
Ընդհանուր։ 0 AMD

Պատվերի հաստատում

Առաքումը գործում է 4000 դրամ և ավել գնումների դեպքում:

Վերադառնալ նախորդ էջ
Home Blog Առողջ Ապրելակերպ

Չինական հետազոտություն

Առողջ Ապրելակերպ

Չինական հետազոտություն

January 13, 2018 /Posted byTachat / 2628 / 0

Սննդի և առողջության կապի ամենամասշտաբային հետազոտության արդյունքները – մի գրքում, որը փոխեց հազարավոր մարդկանց կյանքեր:

Այսօր ես ուզում եմ ձեզ պատմել մի շատ անսովոր գրքի մասին: Այս ինֆորմացիան օգտակար կլինի բոլոր այն մարդկանց համար, ովքեր արդեն իսկ գիտակցել են իրենց առողջության փոխկապվածությունը սպառվող սննդի հետ և ովքեր այդ փոխկապվածության գիտական հաստատումն են փնտրում, քանի որ դեռ չեն պարզել իրենց համար, թե ինչումն է այն կայանում: Ավելացնեմ իմ կողմից, որ խոսքը գնում է ոչ միայն քաղցկեղային հիվանդությունների, այլ նաև բոլոր հիմնական՝ այսպես կոչված « քաղաքակրթության հիվանդությունների» մասին:

Պարզվում է, որ մենք ջանասիրաբար մեր երեխաներին կերակրում ենք մթերքներով, որոնք, մեր կարծիքով, օգտակար են, բայց իրականում հենց այդ մթերքներն են, որոնք հանգեցնում են հետագայում մահացու հիվանդությունների՝ քաղցկեղի, շաքարային դիաբետի, սիրտ-անոթային և շատ այլ հիվանդությունների առաջացմանը: «Չինական հետազոտություն» գիրքը հայտնվել է Չինաստանի 65 շրջաններում մահացության մասին վիճակագրական տվյալների արդյունքում, որոնք հավաքվել էին քաղցկեղից մահացող վարչապետ Չժոու Էնլայի նախաձեռնությամբ: Այդ հետազոտության ընթացքում նշմարվեց սննդի և հիվանդությունների միջև ավելի քան 8000 նշանակալից փոխկապվածություններ: Հեղինակի գլխավոր եզրակացություններից մեկը. «Սպիտակուցները ունեին այնպիսի խորը ազդեցություն, որ մենք կարող էինք խթանել կամ կանգնեցնել քաղցկեղի զարգացումը՝ ուղղակի փոխելով իրենց սպառելու մակարդակը:
Քոլին Քեմփբելը՝ գիտությունների դոկտոր, Քորնելի համալսարանի սննդային բիոքիմիայի ամբիոնի պատվավոր պրոֆեսոր է: Զբաղվում է սննդի հարցերով ավելի քան 50 տարի, ուսումնասիրում է սննդային սովորույթների և խրոնիկ հիվանդությունների միջև փոխկապվածությունները: Սննդի հարցերի բնագավառում ամենաազդեցիկ դեմքերի ցուցակի առաջին գիտնական(1998), ավելի քան 300 գիտական գործերի և 2 բեսթսելերների հեղինակ: Գրքի հիմքում ընկած է իր մասշտաբներով նախադեպը չունեցող 20 տարվա «Չինաստան-Քորնել-Օքսֆորդ»(China-Cornell-Oxford Project)նախագիծը, որը սկիզբ է առել 1983 թ. և անցկացվել է կանխարգելիչ բժշկության Չինական ակադեմիայի, Քորնելի և Օքսֆորդի համալսարանների (համապատասխանաբար ԱՄՆ և Մեծ Բրիտանիա)ընդհանուր ջանքերով:
Աշխատանքի ընթացքում նշմարվեց սննդի և հիվանդությունների, ինչպիսինն են քաղցկեղը, ինսուլտը, ինֆարկտը, աթերոսկլերոզը և մյուս սիրտ-անոթային հիվանդությունները, ճարպակալումը, շաքարային դիաբետը, աուտոիմունային հիվանդությունները, Ալցգեյմերի հիվանդությունը, օսթեոփորոզը, երիկամների քարերի առաջացումը, տեսողության կորուստը և այլնի գործոնների միջև ավելի քան 8000 նշանակալից փոխկապվածություններ: 880 մլն տեղացի բնակիչներ(96%) ընդգրկած այս հետազոտությունը սկսվել է Չինաստանի ավելի քան 2400 շրջաններում քաղցկեղի 12 տարբեր տեսակներից մահացության մակարդակի ուսումնասիրությունից: Այն կատարվում էր 650000 աշխատակիցների ուժերով, և դրա վերջնական արդյունքում ստեղծվեց ատլաս, որը ցույց էր տալիս, թե որ շրջաններում էր նկատվում քաղցկեղի այս կամ այն տեսակով հիվանդանալու բարձր հաճախականությունը և որ շրջաններում այդ տեսակները համարյա չկային:
Հետազոտման պատմությունը, ըստ էության, սկիզբ առավ այն պահից, երբ բժիշկ Քոլին Քեմփբելը՝ Ջորջիա նահանգի համալսարանի շրջանավարտը նշանակվեց Ֆիլիպիններում երեխաների սննդի բարելավման ամերիկյան նախագծի տեխնիկական համադասող: Երբ Քեմփբելը ուսումնասիրեց տեղացի հարուստ ընտանիքների երեխաների միջավայրում տարածված լյարդի քաղցկեղի հիվանդության չափազանց բարձր ցուցանիշները, ապա պարզեց, որ այն գետնանուշի վրա աճող բորբոսով պատված սնկից առաջացող կանցերոգեն աֆլատոքսինի պատճառով է:
Երեխաները օգտագործում էին գետնանուշի կարագ, որը արտադրում էին ֆիլիպինյան արդյունաբերողները անորակ գետնանուշից: Բայց հանելուկային էր մնում այն հարցը, թե ինչու՞ գետնանուշի կարագը, որը օգտագործում էին և՛ հարուստ, և՛ աղքատ ընտանիքներում՝ նպաստում էր քաղցկեղի զարգացմանը միայն առաջինների մոտ:

Պարզվեց, որ այս հիվանդության պրովոկատորն է հանդիասանում կենդանական ծագման սպիտակուցների բարձր սպառողականությունը:

Հատվածներ գրքից

«Քաղցկեղային հիվանդությունների չինական Ատլասի հիմքում դրած տվյալները ցնցող էին: Այն շրջանների ցուցանիշները, որտեղ ավելի հաճախ են հանդիպում քաղցկեղի որոշակի տեսակները, 100 անգամ բարձր են այն շրջանների ցուցանիշներից, որտեղ հիվանդության այդ տեսակը հանդիպում էր ավելի քիչ: Այն փաստի շնորհիվ, որ քաղցկեղային հիվանդությունների Ատլասում զետեղված էր տեղեկություն 400 տեսակի հիվանդություններից մահացության մակարդակի մասին. մենք ունեինք ուսումնասիրելու ունիկալ հնարավորություն, թե ինչից են մարդիկ մահանում: Ի հայտ եկան հիվանդությունների երկու խումբ. մի խումբ, որը ավելի հաճախ հանդիպում է տնտեսապես ավելի զարգացած շրջաններում(հարուստների հիվանդություններ) և խումբ, որը ավելի հաճախ հանդիպում է ավելի աղքատ գյուղատնտեսական շրջաններում(աղքատների հիվանդություններ):»
«Լայնորեն կարծիք էր տարածված, թե աշխարհում երեխաների վատ սնվելը պայմանավորված է հատկապես կենդանական սննդից ստացվող սպիտակուցների պակասով: Բազմաթիվ պետություններ և համալսարաններ փորձում էին կրճատել իրենց կարծիքով գոյություն ունեցող սպիտակուցների դեֆիցիտը զարգացող երկրներում: Բայց այս նախագծի ընթացքում ես բացահայտեցի մի մութ գաղտնիք: Այն երեխաները, որոնց սննդակարգը հարուստ էր սպիտակուցներով՝ ավելի հավանականորեն էին ունենում լյարդի քաղցկեղ: Դա բարեկեցիկ ընտանիքների երեխաներն էին:»
«Հատկապես առանձնահատուկ է այս նախագիծը նրանով, որ հայտնաբերված սննդի և հիվանդությունների միջև շատ փոխկապվածություններ հանգեցնում են մեկ եզրակացության. նրանք, ովքեր ընդունում են կենդանական սնունդ՝ ավելի հակված են խրոնիկ հիվանդություններին: Նույնիսկ կենդանական սննդի քիչ քանակը ունենում էր բացասական արդյունք: Հակառակը՝ ովքեր սնվում էին առավելապես բուսական սննդով՝ ավելի առողջ էին և, սովորաբար, խուսափում էին խրոնիկ հիվանդություններից: Այդ արդյունքները հնարավոր չէր հաշվի չառնել:»
«Ես մեծացել եմ կաթի ֆերմայում: Կաթը հիմնական մթերքն էր, որը սահմանում էր մեր գոյությունը: Իմ պրոֆեսիոնալ գործունեության սկզբում ես հեգնում էի բուսակերներին և պատրաստվում էի մարդկանց առողջությունը ամրապնդել՝ խորհուրդ տալով օգտագործել ավելի շատ միս, ձու, կաթ:» «Ո՞ր սպիտակուցն էր, որ, այնուամենայնիվ, անփոփոխ և որոշակի դեր էր խաղում քաղցկեղի առաջացման մեջ:Կազեինը, որից 87% բաղկացած է կովի կաթում առկա սպիտակուցը՝ խթանում և արագացնում էր ուռուծքների զարգացումը հիվանդության բոլոր փուլերում: Իսկ ո՞ր սպիտակուցներն էին, որ նույնիսկ մեծ քանակով օգտագործման դեպքում քաղցկեղ չէին առաջացնում: Անվտանգ սպիտակուցները գոյություն ունեին բուսական սննդում, ներառյալ ցորենն ու սոյան: Այս աստիճանաբար ուրվագծվող պատկերի պրոցեսում ես սկսեցի կասկածել իմ ամենակայուն պնդումներում, որոնք հետզհետե վերջնական փլվեցին:»
«Այսօր հասարակությունը ընդհանրապես տեղեկացված չէ սննդի սպառման և այդ հիվանդությունների միջև փոխկապվածության մասին: Օրինակ, ինչպես կարելի է կարդալ ցրված սկլերոզի դեմ պայքարի Միջազգային ֆեդերացիայի կայքում. «գոյություն չունեն վստահություն ներշնչող ապացույցներ առ այն, որ ցրված սկլերոզն առաջանում է սխալ սննդի կամ սննդարար նյութերի պակասի պատճառով»: Ֆեդերացիան զգուշացնում է, որ դիետային հետևելը կարող է լինել «թանկարժեք» և «կխախտի սննդարար նյութերի նորմալ հաշվեկշիռը»: Եթե սննդի փոփոխությունը համարվում է թանկարժեք, ապա ես չգիտեմ, ինչքա՜ն կնստի մարդու վրա գամված անկողնուն կամ հաշմանդամ լինելը:»
«Գոյություն ունեն շատ ազդեցիկ պետական և համալսարանական պաշտոններ զբաղեցնող մարդիկ, որոնք գործում են գիտական փորձագետների դիմակների տակ, բայց իրականում փորձում են խոչնդոտել բաց և թափանցիկ գիտական վեճերին: Հնարավոր է, նրանք էական նյութական փոխհատուցում են ստանում խոշոր սննդային և դեղագործական ընկերություններին խրախուսելու դիմաց կամ իրոք անկեղծորեն համամիտ են արդյունաբերության շահերը պաշտպանող կարծիքի հետ: Անձնական կանխակալությունը կարող է ավելի սուր լինել, քան դուք ձեզ կարող էք պատկերացնել:»
«Ես եկա այն եզրակացության, որ երբ հարցը վերաբերվում է առողջությանը, պետությունը չի ծառայում ժողովրդին. այն ծառայում է սննդի և դեղագործական արդյունաբերությանը՝ ի վնաս մարդկանց: Դա համակարգի խնդիր է, որտեղ պետությունը, գիտությունն ու արդյունաբերությունը միանում են, որպեսզի լուծեն առողջության խնդիրները: Արդյունաբերությունը ֆինանսավորում է առողջապահության մասին զեկույցները, որոնց պատրաստման գործում մեծ դեր են խաղում արդյունաբերության հետ կապված առաջատար գիտնականները:»
«Իսկ ինչու՞ բժշկությունը լուրջ չի ընդունում սննդի խնդիրները: Պատասխանել այս հարցին կարելի է չորս բառերով. փող, իշխանություն, մեծամտություն և վերահսկում: Երբ սննդի հարցերի ուսուցումը կատարվում է կապված հասարակական առողջության խնդիրների հետ, գուշակեք, թե ո՞վ է ապահովում ուսումնական նյութերը այդ նպատակների համար: Dannon ինստիտուտը, ձվերով սնվելու գծով Խորհուրդը, անասնապահների Ազգային ասոցիացիան, կաթի անասնապահության գծով Ազգային խորհուրդը, Nestle Clinical Nutrition-ը, Wyeth-Ayerst Laboratories և այլ ընկերություններ միացրել են իրենց ջանքերը, որ ստեղծեն «Սնունդը բժշկությունում» և «Սննդի հարցերով բժշկական ուսումնական ծրագրի ձևավորման նախաձեռնություն» ծրագիրները: Ի՞նչ եք մտածում, արդյո՞ք կենդանական մթերքների և դեղագործական պրեպարատների արտադրողների այս «աստղային» թիմը կանի օբյեկտիվ դատողություններ և կառաջարկի սննդի օպտիմալ սխեմաներ այն պայմաններում, երբ գիտական տվյալները վկայում են նրա մասին, որ առողջության համար առավել օգտակարը՝ դիետան է, որը հիմնված է զուտ բուսական մթերքների վրա և նվազեցնում է դեղերի կարիքը:»
«Այսօր գոյություն չունեն հաբեր կամ պրոցեդուրաներ, որոնք արդյունավետ կկանխեին կամ կբուժեին վերջնականապես խրոնիկ հիվանդությունները, բայց ապացուցված է, որ պրոֆիլակտիկայի և բուժման ամենահեռանկարային միջոցը՝ դա սննդի և ապրելակերպի փոփոխությունն է:Ես հավատում եմ, որ աշխարհը պատրաստ է փոխվելուն: Մեր վնասակար սովորույթների վրա այլևս չի կարելի աչք փակել: Մեր հասարակությունը գտնվում է մեծ վտանգի մեջ. մենք կարող ենք ընկղմվել հիվանդությոնների, աղքատության և դեգրադացիայի մեջ կամ կանգնել առողջության, երկարակեցության և բարգավաճման ճանապարհին: Ի՞նչ է պետք դրան հասնելու համար՝ լինել վճռական և փոխվել: Ինչպիսի՞ն կլինի մեր թոռների կյանքը հարյուր տարի հետո: Ժամանակը ցույց կտա, բայց ես հուսով եմ, որ պատմությունը, որի վկան ենք մենք, և ապագան, որը մեզ սպասում է, կբերեն օգուտ մեզ բոլորիս:»

Ես հուսով եմ, որ այս գիրքը ձեզնից շատերի համար կհանդիսանա մի փոքրիկ բանալի առողջության և երկարակեցության ճանապարհին:
Սնվե՛ք ճիշտ և եղե՛ք առողջ Life food-ի հետ միասի՜ն

Share Post
Իոնիզացված ջուր: Ինչպե՞ս սովոր...

Related posts

Առողջ Ապրելակերպ
Read more

10 шагов к счастливой и здоровой жизни в Новом году

January 14, 2019 0
Что поможет стать еще более здоровой и красивой в новом году? Новый год – новые цели, новые привычки. Но давайте начнем прямо сегодня, не дожидаясь... Շարունակել Կարդալ
Առողջ Ապրելակերպ
Read more

Ինչու՞ է հարկավոր զբաղվել Այենգար յոգայով:

January 14, 2019 0
Քիչ չէ ասված յոգայի օգտակարության մասին, և նրանք, ովքեր կանգնել են յոգայի գորգի վրա՝ արդեն իսկ իրենց մաշկի վրա շոշափել են պրակտիկայի դրական ազդեցությունը: Այսօր... Շարունակել Կարդալ
Առողջություն
Read more

Ինչու՞ է հարկավոր սկսել օգտագործել կտավատի սերմերը

January 14, 2019 0
Կտավատի սերմերը՝ ևս մեկ սուպերֆուդ է, որը շատ են սիրում առողջ ապրելակերպի կողմնակիցները: Ասենք, որ ո՛չ իզուր, և նույնիսկ լատիներենից թարգմանելով «կտավատ» բառը, ստանում ենք... Շարունակել Կարդալ
Առողջություն
Read more

Ода зеленому коктейлю

January 13, 2019 0
Есть зелень для меня вообще всегда было скорее обязанностью, чем удовольствием. Я заставляла себя употреблять зелень. Иногда я пыталась найти другие способы «приготовле­ния» зелени, например... Շարունակել Կարդալ
Առողջություն
Read more

Польза молока – самый вредный миф!!!

January 13, 2019 0
Сегодня я хочу с вами поговорить о молоке, а точнее о том какой вред молоко наносит нашему организму. С раннего детства нас с вами убеждают,... Շարունակել Կարդալ

Leave a reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked

Որոնում

Վերջին գրառումներ

10 шагов к счастливой и здоровой жизни ...

January 14, 2019 0

Ինչու՞ է հարկավոր զբաղվել Այենգար յոգայով:

January 14, 2019 0

Ինչու՞ է հարկավոր սկսել օգտագործել կտավատի սերմերը

January 14, 2019 0

Ода зеленому коктейлю

January 13, 2019 0

Польза молока – самый вредный миф!!!

January 13, 2019 0

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

(+374) 95 760 067

info@lifefood.am

Facebook Instagram Tripadvisor

ՀՂՈՒՄՆԵՐ

  • Գլխավոր
  • Մենյու
  • Դետոքս
  • Առաքում
  • Մեր Մասին
  • Հետադարձ Կապ

կերակրատեսակներ

  • Նախաճաշեր
  • Հիմնական կերակրատեսակներ
  • Աղանդեր
  • Օրվա առաջարկ
  • Ըմպելիքներ

Блюда

  • Завтраки
  • Основные блюда
  • Десерты
  • Предложение дня
  • Напитки

Dishes

  • Breakfast
  • Main Menu
  • Desserts
  • Daily offer
  • Beverages

Ապրանքի պիտակներ

Աղցաններ Ապուրներ Կաթ (Raw) Հացիկներ Հյութեր Նախաճաշեր Նախուտեստներ Նոր կերակրատեսակներ Շոկոլադ Պաղպաղակ Պաստա Ռոլլեր Սմուզիներ Սոուսներ Տորթեր Տորթեր Կտորներով Օրվա առաջարկ

Copyright © 2021 Lifefood.am. All Rights Reserved

payment methods

Главный
Вызов
Магазин
Меню
Меню
  • Գլխավոր
  • Մենյու
    • Նախաճաշեր
    • Հիմնական Կերակրատեսակներ
      • Աղցաններ
      • Ապուրներ
      • Պաստա
      • Նախուտեստներ
      • Սոուսներ
      • Հացիկներ
      • Ռոլլեր
    • Աղանդեր
      • Տորթեր Կտորներով
      • Տորթեր
      • Պաղպաղակ
      • Շոկոլադ
    • Ըմպելիքներ
      • Հյութեր
      • Սմուզիներ
      • Կաթ (Raw)
      • Տաք ըմպելիքներ
        • Թեյ
        • Սուրճ
    • Օրվա առաջարկ
      • Նախաճաշ
      • Լանչեր
  • Դետոքս
  • Առաքում
  • Մեր Մասին
  • Բլոգ
  • Հետադարձ Կապ
  • Հայերեն
  • Russian
  • English
Life food Հյութ- Դետոքս

Ամբողջ աշխարհում մեծ ճանաչում են վայելում դետոքս-հյութերը:

Այդպիսի մաքրումն ազատում է գլխացավերից, անքնություններից, մաշկի խնդիրներից: Հյութերով դիետան պարգևում է թեթևություն և սեփական մարմնին վերահսկելու կարողություն:

Հյութ խմելով, իրոք, կարելի է նիհարել. չէ՞ որ դրանք չեն պարունակում յուղեր, հակառակը՝ դուք ստանում եք վիտամինների, միներալների և հակաօքսիդանտների ահռելի լիցք: Նրանից, թե դետոքսիկացման որ տևողության ծրագիրը դուք կընտրեք, կախված կլինի դրա արդյունքը:

  • Մեկօրյա ծրագիրը հնարավորություն կտա գնահատել սեփական ուժերը և պարգևել օրգանիզմին մեկ բեռնաթափման օր:
  • Երեքօրյա ծրագիրը ուղղված է թունավոր նյութերի արտամղմանը օրգանիզմից:
  • Հինգ օրում — կատարվում է ոչ միայն օրգանիզմի մաքրում, այլ նաև իր վերականգման ընթացքը:

Ուշադրություն
Խորհուրդ չենք տալիս — դետոքս-հյութ ծրագիրը մարդկանց, որոնք ունեն խնդիրներ աղիքաստամոքսային տրակտի հետ կապված, օրինակ,խոց կամ գաստրիտ: Նաև խորհուրդ չի տրվում շաքարային դիաբետով հիվանդ մարդկանց որոշ մթերքներում բավականին շատ քանակի շաքարի առկայության պատճառով: Դա չի վերաբերվում մյուս ծրագրերին:

Օրը- 13,000 դրամ

Դետոքս Պրոֆեսիոնալ (10 օր)

Չոր սովաբուժություն

Հատուկ մշակված ծրագիր նրանց համար, ովքեր ցանկանում են շատ շտապ ազատվել տոքսիններից և շլաքներից: Ծրագրի հիմքում սովաբուժությունն է և շատ քանակի հեղուկի օգտագործումը:

Այս կուրսնանցնելուց հետո դուք ձեզ կզգաք շատ ավելի լավ, կազատվեք ավելորդ քաշից, կթարմանաք և կարող եք զգալ, թե իրականում ինչ է հարկավոր ձեր մարմնին: Ամբողջ կուրսն անցնում է պրոֆեսիոնալ մասնագետի շուրջօրյա հեռախոսային աջակցության ներքո: Ծրագրի մեջ ներառված է սով պահելու 3 օր, հյութերով մաքրվելու 2 օր և հումակերության 5 օր: Վերափոխվե՜ք և երիտասարդացե՜ք ընդամենը 10 օրում մասնագետի օգնությամբ:

10 օրը – 110,000 դրամ

Life food detox – կատարյալ մաքրում (14 օր )

Նիհարեք մինջև 10կգ 2 շաբաթում:

Տվյալ ծրագիրը նախատեսված է այն մարդկանց համար,ովքեր ուզում են հասնեն բջջային մակարդակի կատարյալ մաքրման: Ծրագիրը կօգնի անցկացնել օրգանիզմի ավելի խորքային մաքրում շլաքներից և տոքսիններից, կամրապնդի իմունիտետը և կպարգևի թեթևություն օրգանիզմին:

Դուք ոչ միայն արտաքնապես կվերափոխվեք, այլ նաև ներսից: Ձեր օրգանիզմը կլցվի էներգիայով, մաշկը կփայլի: — Այս ծրագրի հաճելի բոնուսն էլ կլինի մինչև 10 կգ քաշի իջեցում: Կարելի է նաև նշել, որ այս ծրագրի շրջանակներում դուք կլավացնեք ձեր մաշկի, մազերի և եղունգների վիճակը, նաև կնպաստեք ձեր օրգանիզմի երիտասարդացմանը: Ծրագրի մեջ է մտնում մասնագետի շրջօրյա հեռախոսային աջակցման դեպքում սով պահել մեկ օր:
 Life food–ը սիրում է իր հաճախորդներին, այդ իսկ պատճառով մենք ամբողջ դետոքս ծրագրի առաքումն իրականացնում ենք անվճար:

14 օրը – 154,000 դրամ

Life food Detox- Ներթափանցում (7օր)

Նիհարել 4-5կգ մեկ շաբաթում

Այս ծրագիրը նրանց համար է, ովքեր դեռ մաքրման տվյալ տեսակը բացահայտելու առաջին քայլերն են անում: Ձեր մարմինը կսկսի սահուն մաքրվել կուտակված տոքսիններից, քանի որ օրգանիզմն ավելի քիչ սեփական ռեսուրսներ է ծախսելու սննունդը վերամշակելու վրա:

Ձեր մաշկը կազատվի այնպիսի խնդիրներից, ինչպիսինն են կորյակային ցանն ու անառողջ գույնը: Այդպիսի մաքրման արդյունքում նաև կազատվեք 4-5 կգ ավելորդ քաշից: Դուք շատ հեշտ կքնեք և կարթնանաք, նաև կազատվեք դեպրեսիաներից:Ծրագիրը ներառում է իր մեջ նախապատրաստական շրջան (2,3 օրերի ընթացքում) և ինքը դետոքս շրջանը (7 օր), որի ընթացքում դուք յուրաքանչյուր օր կստանաք բալանսավորված մենյու: Life food –ը սիրում է իր հաճախորդներին, այդ իսկ պատճառով մենք ամբողջ դետոքս ծրագրի առաքումն իրականացնում ենք անվճար:

Օրը – 13,000 դրամ

7 Օրը – 77,000 դրամ

face

ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆ

Կա մի փոքրիկ թերություն.դուք ստիպված եք լինելու թարմացնել ձեր հագուստը: Բանը նրանումն է, որ բնական սնունդ օգտագործելով՝ դուք հաստատ կորցնելու եք ձեր քաշը և չեք կարողանալու հավատալ, որ ժամանակին հազիվ էիք հագնում ձեր ջինսերը: Իսկ ինչպիսի հարթ և գեղեցիկ է լինելու ձեր մաշկը, և ինչպես են փայլելու երջանկությունից ձեր աչքերը:

element

ԷՆԵՐԳԻԱ

Դուք չեք իմանա, թե է՛լ ինչի վրա ծախսել հանկարծ հայտնված էներգիան, և այլևս չեք նյարդայնանա առավոտյան հնչող զարթուցիչի ձայնից: Դուք կարող եք լիարժեք զբաղվել սպորտով, և ավելին, կսահմանեք նոր անհատական ռեկորդներ: Մարզումներ, աշխատանք, ժամանց, սեքս և այս ամենը մեկ օրում…և հեշտությամբ:

heart

ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Դուք կմոռանաք բժշկի գնալու ճանապարհը: Բնական սնունդ նախընտրող մարդիկ ունեն գերազանց հիշողություն, բացառիկ ուժեղ իմունիտետ, չեն հիվանդանում հարբուխով, չեն տանջվում տարատեսակ ալերգիաներից և բազմաթիվ այլ հիվանդություններից: Մենք այդ ստուգել ենք մեր վրա, և ահա` ինչումն է գաղտնիքը:

thankyou

I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.

Պատվիրել դետոքս

Լրացրեք Ձեր տվյալները և կարճ ժամանակահատվածում մենք կապ կհաստատենք Ձեզ հետ։