Սկզբի համար ասենք, որ մեր ընկերությունը նույնպես մշակել է իր դետոքս ծրագրերնԵրեվանում:
Դետոքս
Դետոքս — մաքրման գործնթաց է, որի ընթացքում օրգանիզմը ազատվում է տոքսիններից և շլաքներից: Ըստ էության, սա բնական գործնթաց է: Լյարդը, աղիները, լիմֆատիկ համակարգը, մաշկը և երիկամները արտազատվում են ոչ պետքականից և վնասակարից: Բայց դրանք կարող են այդ անել բնական ավելցուկների հետ և մաքրման բնական գործնթացով: Ա՛յ իսկ հակազդել տարատեսակ ստաբիլիզատորներին, էմուլգատորներին, ներկանյութերին, համը ավելացնող նյութերին, հակաբիոտիկներին և այլ քիմիային — սա դրանց ուժերից վեր է: Այդ իսկ պատճառով ժամանակի ընթացքում օրգանները սկսում են աղտոտվել և ի վիճակի չլինել նորմալ գործել: Արդյունքում վատանում է մաշկի գույնը, առաջանում է հոգնածություն, ընդհանուր տկարություն, գլխացավեր, նաև առաջանում են մարսողության հետ կապված խնդիրներ, չգիտես թե որտեղից հայտնված ալերգիաներ և այլն: Վերընշված ամեն ինչը նշում է միայն այն, որ օրգանիզմն աղտոտված է և մաքրվելու կարիքն ունի:
Ներկա դրությամբ գոյություն ունեն դետոքսի բազմաթիվ տարբերակներ. սով պահելուց մինչև կանաչ կոկտեյլներ: Օրեցօր ավելանում է մաքրվելու մեթոդների քանակը. — հայտնվում են հրաշալի բաղադրատոմսեր, մշակվում են ապաքինող ամբողջական ծրագրեր, այդ թվում և արտասահմանում: ՄԵնք կպատմենք տարբերակների ամբողջ բազմազանության մասին, որպեսզի ընտրեք ձեզ համար ամենահարմարը: Դրա հետ միասին կպարզենք, ի՞նչ հետևանքներ կարող են լինել դետոքսիկացումից հետո:
Դետոքս — դիետա չի
Յուրաքանչյուրը մեզանից գոնե մեկ անգամ իր կյանքում ունեցել է թունավորում. լինի դա ռեստորանի անորակ ուտեստից, խանութի դարակից ձեռքբերված ժամկետանց մթերքից կամ երեկույթում խմած ավելորդ ալկոհոլից: Յուրաքանչյուր դեպքում թույները ներս են թափանցում և վնասում օրգանիզմի բջիջները: Ինչով է այս ամեն ինչը վերջանում՝ բոլորս գիտենք. սրտխառնություն, փսխում, փորլուծություն, ընդհանուր թուլություն, երբեմն բարձր ջերմություն: Սա օրգանիզմի ինտոքսիկացիայի և վնասակար նյութերից ազատվելու փորձի տիպիկ օրինակ է: Բոլորին է հայտնի, որ այդ դեպքերում օգտագործում են աբսորբենտներ (ակտիվացված ածուխ, էնտերոսգել), որոնք սպունգի պես ներս են ծծում այդ վնասակար նյութերը և այնուհետև բնական ձևով դուրս մղում: Այդ ժամանակ պետք է հրաժարվել սննդից (ախորժակն առանց այդ էլ ընկնում է, ուտելու ցանկություն չի լինում) և խմել շատ քանակով հեղուկ, չէ՞ որ ջուրը լվանալով դուրս է մղում թույները՝ նպաստելով առողջացմանը և պաշտպանելով ջրազրկումից:
Կարևոր է
Որոշ ժամանակ անց մարդն իրեն ավելի լավ է զգում. ախորժակը լավանում է, ընդհանուր վիճակն է լավանում, մարդը աստիճանաբար վերադառնում է իր սովորական ապրելակերպին: Ես հատուկ բերեցի այս օրինակը՝ նկարագրելու օրգանիզմի թունավորման և մաքրվելու գործնթացը: Տվյալ դեպքում մենք գործ ունեինք ուժեղ ինտոքսիկացիայի հետ:
Բայց մարդկանց մեծամասնությունն ամեն օր են իրենց զգում ոչ լավագույն կերպով հենց օրգանիզմի աղտոտվացության պատճառով: Ավելի հաճախ մենք ուղղակի հատուկ նշանակություն չենք տալիս այնպիսի երևույթներին, ինչպիսին են քնկոտությունը, հոգնածությունը, ախորժակի անկումը, գլխացավը և այլն: Ապրու՜մ ենք այդպես, ապրու՜մ, իսկ երբ հիվանդանում ենք, վազում ենք բժշկի մոտ, հետո հաբեր ենք կուլ տալիս: Ընդ որում, հիվանդության պատճառն այդպես էլ չի վերացվում. օրգանիզմը նախկինի պես մնում է աղտոտված, և որոշ ժամանակ անց հիվանդությունը նորից գլուխ է բարձրացնում, և այդպես շարունակ:
Արտաքին գործոններ
Ժամանակակից մարդն ենթարկվում է սննդից, ջրից, աղտոտված օդից և ուրիշ աղբյուրներից եկող տարբեր վնասակար նյութերի ազդեցությանը: Օրեցօր դրանք կուտակվում են ներսում: Այդ իսկ պատճառով մենք պարբերաբար պետք է կատարենք դետոքսիկացում և այդպիսով մաքուր պահենք մեր օրգանիզմը: Սա շատ պարզ է: Օրինակ, վերցնենք մեր տունը, ուր մենք կանոնավոր մաքրում ենք կատարում (երբեմն նույնիսկ շատ խորքից), որպեսզի լինի մաքուր և հաճելի: Բայց եթե մենք չմաքրենք, ապա շուտով տունը կաղտոտվի, կվերածվի խառնաշփոթի, և ամենայն հավանակությամբ կհայտնվեն “անսպասելի հյուրեր” միջատների տեսքով: Դժվար թե ինչ-որ մեկը կուրախանա այդ տեսակ «հարևաններին» տեսնելով, այդպես չէ՞:
Ահա այսպես էլ համանմանորեն մեր օրգանիզմն է. այն նույնպես անհրաժեշտ է պարբերաբար մաքրել և “կարգ ու կանոն” պահպանել: Այլ կերպ այնտեղ նույնպես կհայտնվեն նոր “բնակիչներ”», որոնք կաղտոտեն և դրանով կթունավորեն օրգանիզմը: Արդյունքում դա կհանգեցնի շատ ու շատ հիվանդությունների:
Շատ հաճախ ստիպված ենք լսել դետոքսի օգտագործման մասին որպես նիհարելու հերթական միջոց: Անկասկած, օրգանիզմի մաքրվելը ազատում է տոքսիններից և շլաքներից, ինչը հանգեցնում է նաև քաշի նվազմանը: Չէ որ ավելորդ կիլոգրամները՝ ոչ այլ ինչ է, քան ներսում կուտակված աղբը: Ուշադրություն դարձրեք գեր մարդկանց սննդին: Իրենց սննդակարգում գերակշռում են յուղալի, տապակած և ալրախմորային ուտեստները և դրա հետ միասին քիչ են թարմ բանջարեղենն ու մրգերը: Այս բոլոր վնասկար նյութերը տարիներով կուտակվում են ներսում:
Սա մոդայիկ դիետա չէ
Հիմա դետոքսը սխալ կերպով անվանում են մոդայիկ դիետա: Թեև այն ավելի շատ ուղղված է ընդհանուր վերցրած օրգանիզմի խորը մաքրվելուն և ապաքինմանը: Այս ծրագիրն օգտագործելիս ատելի կիլոգրամները կանհայտանան, բայց հարցը նրանումն է, արդյո՞ք դրանք չեն վերադառնա: Այստեղ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ սնունդ դուք կընդունեք դրանից հետո: Եթե խոսքը գնում է կարտոֆիլը մսով կամ այլ “համով-հոտով”0ուտեստների մասին, ապա պատրաստեք մեկ չափսով ավելի մեծ տաբատ: Համեմատության համար ասենք, որ հումակերները և վեգանները ոչ միայն ավելի հեշտ են անցկացնում մաքրվելու այդ ժամանակաշրջանները, այլ նաև չեն տառապում ավելորդ քաշից: Սա ևս մեկ անգամ ապացուցում է կենդանի և բուսական սննդի բարենպաստ ազդեցությունը:
Շատ հաճախ ենթադրվում է, որ վեգանները և բուսակերները ավելի քիչ օրգանիզմի դետոքսիկացման կարիքն ունեն, քան կենդանի սնունդ օգտագործող մարդիկ: Այնուամենայնիվ, խորը և զգուշավոր պարբերաբար մաքրվելը խորհուրդ է տրվում բոլոր մարդկանց անկախ դիետայի տեսակից: Քանի որ այն, ըստ էության, օրգանիզմի բոլոր համակարգերի վերալիցքավորումն է ամբողջապես առողջ լինելու համար:
Ինչ՞ից սկսել
Որքան էլ լավը լինի մաքրվելու ծրագիրը, պետք չէ շտապել: Մոտենալ դրան պետք է աստիճանաբար: Մի՛ շտապեք սկսել նոր կյանք երկուշաբթիից:
Դետոքսը բաղկացած է մի քանի փուլերից. նախապատրաստում, օրգանիզմի մաքրում և վերադարձ սննդի սովորական ռեժիմին: Եթե դուք վեգան եք կամ հումակեր, այդ գործնթացը կանցնի շատ ավելի հեշտ, քանի որ դուք ստիպված չեք լինի աստիճանաբար հրաժարվել բոլոր վնասակար մթերքներից: Դուք այն ուղղակի չեք էլ ուտում: Ավելի դժվար կլինի նրանց համար, ովքեր սովոր են օրը սկսել մեկ գավաթ սրճով ու երշիկով բուտերբրոդով և ավարտել՝ հագեցած ընթրիքով:
Այդ դեպքում նախապատրաստումը պետք է սկսել պլանավորված մաքրումից մի երկու շաբաթ առաջ: Այդ ժամանակ արդեն անհրաժեշտ է աստիճանաբար կրճատել, այնուհետև ընդհանրապես հրաժարվել մսից, կիսաֆաբրիկատներից, կաթնամթերքներից, ալրախմորային ուտեստներից, շաքարից, սրճից, ալկոհոլից, ծխախոտից: Աշխատել պատրաստել ուտելիքը շոգեխաշելով կամ խորովվելով, ավելի շատ ուտել թարմ մրգեր, հատապտուղներ և բանջարեղեն: Մի խոսքով, սննդացանկը դարձնել ավելի թեթև: Այն թոյլ կտա մաքրվելու փուլին անցնել շատ ավելի սահուն: Այդպիսով, դուք կհանեք ծանրաբեռնվածությունը ներքին օրգաններից, հատկապես լյարդից և աղիներից, որոնք աշխատում են «մաշվելու» աստիճան:
Մաքրման փուլ
Դետոքսի ծրագրից կախված հաշվարկվում է նաև իր տևողությունը: Այստեղ կարևոր է չափի մեջ լինել և չափազանց եռանդ չցուցաբերել, քանի որ այդ ժամանակ սնունդը փոխվում է: Ձեր մեջի աղբը սկսում է դուրս գալ, ինչը կարող է անդրադառնալ ձեր օրգանիզմի վիճակի վրա: Բացի դրանից, մակաբույծերը կլինեն «խռովության» մեջ և կարտահանեն թունավոր նյութեր, որոնք կանցնեն արյան մեջ: Նրանք կմնան առանց կերակուրի, իսկ մակաբույծները չեն սիրում հում կերակուր: Այդ իսկ պատճառով պետք է պատրաստ լինել ինքնազգացողության վատացմանը: Գլխացավ, սրտխառնություն, փսխում, թուլություն, ախորժակի անկում կամ քաղցի սուր զգացում՝ այս ամենը երևան կգա մաքրվելու հենց առաջին օրերին: Դրա հետ միասին դետոքսի շատ սիրահարներ իրենց արտակարգ են զգում. լի են էներգիայով և ուժով: Դա կախված է աղտոտվածության աստիճանից: Ամեն դեպքում պետք է ականջ դնել սեփական օրգանիզմին և գործել ըստ իրավիճակի: Չէ՞ որ դուք բոլորից լավ գիտեք, ի՛նչն է լավ ձեզ համար:
Այսպիսով, մաքրվելու ժամանակ կերակրացանկից ի՞նչն է պետք բացառել.
— միսը (թթվեցնում է օրգանիզմը, դժվարեցնում է մարսողականությունը, ներսում նեխում է, պարունակում է հորմոններ, հակաբիոտիկներ և այլն);
— ալրախմորային և քաղցր մթերքներ, այդ թվում շաքարն ու մեղրը (ներսում կերակուր են հանդիսանում дрожжи-երի համար);
— հացազգիներ (ընդունելի են միայն առանց գլյուտենի ձավարը. կինոան, կորեկաձավարը և հնդկաձավարը, բայց միայն շաբաթը 1-2 անգամից ոչ ավել մաքրվելուն նախապատրաստող ժամանակաշրջանում;
— լոբազգիներ (մարսողության համար ծանր լինելու պատճառով);
— կաթնամթերքներ (թթվեցնում են օրգանիզմը, առաջացնում են լորձ ներսում):
Ի՞նչպես սնվել
Այստեղ ամեն ինչ կախված է ընտրված ծրագրից: Հասկանալի է, որ եթե կիրառել սովը մի քանի օրվա ընթացքում, ապա ջուրը պետք է ներկա լինի սննդակարգում: Մնացածը արգելքի տակ է: Համանման իրավիճակ է նաև թարմ քամած հյութերի հետ կապված. ընտրել եք հենց դրանք, ուրեմն խմեք միայն որոշակի հյութեր: Բայց հիշե՛ք. դրանք անպայման պետք է խառնել ջրով:
Իրականում, դետոքս-մաքրման տարբերակները քիչ չեն, և հարցը նրանումն է, թե որն է ձեզ ավելի հարմար: Եկե՛ք պարզենք:
Խոմավ սովաբուժություն
նորեկներինԹույլատրվում է խմել միայն ջուր, բայց անսահմանափակ քանակով: Որպես օրենք, տևում է 2-3 օր: Երբեմն կիրառվում են սովաբուժություններ տևական ժամանակի ընթացքում: Այս մեթոդը բավականին ինտենսիվ է, բայց ոչ հարմար “նորեկներին”Հատկապես եթե կյանքի տվյալ փուլում մարդու սնունդը հեռու է «առողջ» ասվածից, ապա պետք է սկսել դետոքսը ավելի «մեղմ» ձևերից: Բանը նրանումն է, որ այդպիսի մաքրման ժամանակ մեծ քանակի շլաքներ են դուրս մղվում, որոնց լյարդը չի կարող վնասազերծել միանգամից: Որպես հետևանք առաջանում են սրտխառնություն, գլխացավ, գլխապտույտ, փսխում, ցան՝ այս բոլորը ջրով սով պահելու ուղեկցող ախտանիշների մասն են կազմում: Դրա համար պետք է զգույշ լինել: Ինչպես հայտնի է ջրով սով պահելը կիրառվում էր դեռ հին ժամանակներում որպես հոգևոր պահք:
Հյութերով մաքրում
Կերակրացանկում միայն թարմ քամած բանջարեղենային և մրգային (ոչ քաղցր) հյութերն են: Ընդունվում են խոտերով թեյերը: Այս մեթոդն ավելի «մեղմ» է: Դրա հետ միասին հյութերը ապահովում են բոլոր անհրաժեշտ նյութերի ներթափանցումը: Մաքրվելու այդպիսի մեթոդը դժվար չէ օգտագործել նույնիսկ առաջին դետոքսի ժամանակ:
Հումակերություն
Հարմար է նրանց համար, ովքեր չեն կարող առանց պինդ սննդի: Խնդրե՜մ, կանաչին, բանջարեղենն ու ոչ քաղցր մրգերը ձեր տրամադրության տակ են: Քաղցր մրգերը կարելի է վերադարձնել կերակրացանկ դետոքս-ծրագրի ավարտից հետո: Կարելի է ուտել առանց սահմանափակումների: Ամբողջ վերընշվածը դյուրին է յուրացվում օրգանիզմում՝ հագեցնելով այն ամենով, ինչ անհրաժեշտ է նրան: Այդպիսի սննդակարգին հետևելը պետք է տևի 10-14 օր: Այդքան ժամանակը բավական է, որպեսզի օրգանիզմն ազատվի շլաքներից, և դրա հետ միասին զգալ ինքնազգացողության շոշափելի տարբերություն: Շատ հաճախ մարդիկ, ովքեր մեկ անգամ փորձել են կիրառել հումակերությունը՝ աստիճանաբար ամբողջությամբ անցնում են սնվելու այդ ձևին:
Եփե՞լ թե չեփե՞լ՝ ա՛յս է խնդիրը
Ինչու՞ է, այնուամենայնիվ, ավելի օգտակար կենդանի սնունդը, և ինչու՞ է նախընտրելի չկիրառել մթերքների ջերմային մշակումը: Ամեն ինչ շատ պարզ է: Բանը նրանումն է, որ սնունդը 65 ջերմությունից բարձր տաքացնելու ժամանակ նրա կազմի մեջ մտնող միներալները ձևաափոխվում են և արդեն չեն կարող յուրացվել: Վերցնենք, օրինակ, եփած բանջարեղենը, որն ենթարկվել է 100բարձր ջերմային մշակման: Ջրում լուծվող միներալները փոխակերպվում են ջրում չլուծվող, դրա հետ միասին նստվածք չեն տալիս, քանի որ թաղանթն իրենց պահում է: Բայց իրենց կառուցվածքն արդեն փոխված է: Օրգանիզմն ուղղակի չի կարող այն յուրացնել, ինչը բերում է դրանց կուտակմանը:
Ոչ պակաս հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում մսի հետ կապված: Բանը նրանումն է, որ եփած և տապակած միսը դառնում է անկենդան էլեմենտների գոյացություն: Արդյունքում ստանում ենք անբնականացված մթերք: Արժե նշել, որ 70 բարձր ջերմության տակ հալչում է ԴՆԹ-ի կառուցվածքը և անփոփոխ գործնթացներ են տեղի ունենում:
ՄԵր օրգանիզմում գոյություն ունեն բակտերիաներ, որոնք սնվում են եփած և մսային սննդով: Արդյունքում այն նեխում է օրգանիզմի ներսում, ինչը բերում է տոքսինների և շլաքների կուտակմանը: Ընդ որում, մարդու օրգանիզմը ծախսում է էներգիայի և ուժերի ահռելի քանակ, որպեսզի այդ տեսակ սնունդը վերամշակի:
Լորձ
Մանկության վաղ տարիքից մարդու օրգանիզմում լորձ է առաջանում: Այն սնունդն, որը մենք օգտագործում ենք, այդպիսի արտադրությունների գլխավոր գործոնն է հանդիսանում: Մարդու ներկա կերակրացանկը, որպես օրենք, լորձ առաջացնող է. ավելի շատ է մսային, կաթնային, ալրախմորային և ջերմային մշակում անցած սնունդը:
Արդյունքում, տարիների ընթացքում լորձը կուտակվում է ներսում և լցվում բոլոր խոռոչներում. քթում, կոկորդում, թոքերում և ամբողջ մարսողական տրակտում: Դրա հետ միասին այն կուտակվում է ոչ միայն թափանցիկ հեղուկի տեսքով: Օրինակ, լեզվի վրա առկա սպիտակ փառը՝ ոչ այլ ինչ է, քան լորձի կուտակում:
Երբ այն շատանում է, սկսում է բարձրանալ վեր և դուրս գալ քթից: Ի դեպ, նկատե՞լ եք, որ մարդիկ հաճախ գրիպով են հիվանդանում աշնանն ու ձմռանը: Պատճառը բացարձակ թուլացած իմունիտետի մեջ չէ, ինչպես կարծում են շատերը: Խնդիրը նրանումն է, որ մարդը ցուրտ եղանակին շատ է օգտագործում ծանր և լորձ առաջացնող սնունդ. միս, շիլաներ, ապուրներ: Կարճ ասած, ավելի շատ եփած մթերքներ և ավելի քիչ թարմ մրգեր, հատապտուղ և բանջարեղեն, ինչը հանգեցնում է լորձի մեծ քանակի կուտակմանը: Բայց մարդու օրգանիզմը այնպես է ստեղծված, որ ունակ է ինքնուրույն ազատվել ավելորդից: Հարբուխի, հազի միջոցով այն դուրս է մղում այդ բալաստը: Իսկ մենք օրգանիզմին մաքրվելու այդ գործում օգնելու փոխարեն սկսում ենք ակտիվորեն քթի մեջ կաթիլներ կաթեցնել, հակաբիոտիկներ ընդունել և դիմել ուրիշ հնարավոր միջոցների, որպեսզի վերացնենք այդ ախտանիշները: Արդյունքում մեր օրգանիզմը փոխում է իր պայքարի ուղղությունը և կենտրոնանում դեղամիջոցների հետ պայքարի վրա, իսկ լորձը շարունակում է մնալ օրգանիզմում: Այն մնում է որպես տաք օջախ տարբեր մակաբույծերի և միկրոօրգանիզմների համար, որոնք սնվում են անկենդան և եփած սննդով:
Մակաբույծներ
Իմիջայլոց, մակաբույծները, որոնք գտնվում են ներսում, չեն սիրում հում կերակուր. հատապտուղներ, մրգեր և բանջարեղեն, կանաչի: Պատճառն այն է, որ այդ մթերքները ստեղծում են ալկալային միջավայր, որն անտանելի է “լեշ”ուտողների համար: Այս պայմաններում մակաբույծները սկսում են ոչնչանալ: Դրա համար ենք պնդում, որ հում սնւնդը օգտակար է օրգանիզմի համար: Այն օգնում է վերականգնել թթվաալկալային բալանսը օրգանիզմում և ազատվել “անկոչ հյուրերից” մակաբույծների տեսքով: Ավելացնենք, որ հում կերակուրը կարող է ինքնուրույն մարսվել ներսում և դյուրին յուրացվել, ինչի պատճառով էլ չի խցանում օրգանիզմը: Սա վերաբերվում է հենց բուսական սննդին:
Մի՛ վախեցեք, եթե դետոքս ծրագրի անցկացման ժամանակ առաջանան գլխացավ, հարբուխ, թուլություն, սրտխառնություն կամ ջերմության բարձրացում. այս ամեն ինչը վկայում է օրգանիզմի որակյալ մաքրման մասին:
Մաքրում հոգնայի միջոցով
Բավականին լուրջ մեթոդ է, որը պահանջում է հստակ հերթականությամբ գործողությունների կատարում: Այն ավելի լավ է անել առավոտյան ժամերին, իսկ եթե հնարավոր չէ՝ քուն մտնելուց առաջ: Ամեն դեպքում հարկավոր է ժամանակ, և այս գործում շտապողականությունը չի խրախուսվում: Հոգնայի բաղադրությունը կարող է բազմազան լինել. կիտրոնով ջրից մինչև խոտային կամ բազուկային թուրմեր: Մեթոդը շատ արդյունավետ է և դուրս է մղում տարբեր մակաբույծերի օրգանիզմից: Բայց պրոցեդուրան պետք է պարբերաբար կրկնել: Ի դեպ, այն պարտադիր չէ (թեև հարմարավետ է) անցկացնել տանը: Հիմա հոգնայի պրոցեդուրան անցկացնում են շատ կլինիկաներում ըստ հայտի և վճարովի հիմունքներով:
Բացի դրանից, գոյություն ունի այսպես կոչված հիդրոկոլոնոտերապիա, որի օգնությամբ գերազանց կատարվում է աղիների լվացումը: Բայց պաշտոնական բժշկությունը այս մաքրման տեսակի վերաբերյալ միանշանակ կարծիք չունի. ինչքանով է այն անվտանգ կամ վնասակար: Իսկ հիդրոկոլոնոտերապիայի հետևորդները՝ հիմնվելով սեփական փորձի վրա, հաստատում են ոչ միայն դրա դրական ազդեցությունը օրգանիզմի վրա, այլ նաև անվտանգությունը:
Ինչպե՞ս դուրս գալ ծրագրից
Մաքրման եզրափակիչ փուլը պակաս կարևոր չէ նախապատարաստական փուլից: Ոչ մի դեպքում չի կարելի կտրուկ անցնել սովորական սննդին: Այն կարող է հանգեցնել ստամոքսի խանգարման, փսխման և այլ տհաճ հետևանքներին: Որպեսզի խուսափել դրանից, պետք է աստիճանաբար մտցնել մթերքները կերակրացանկի մ: Դրա հետ միասին հիշել, որ պետք է հետևել թեթև սննդին, որը հարուստ է բջջանյութով:
Դետոքսի հետևանքները
Դետոքսի նպատակը՝ մաքրել օրգանիզմը տոքսիններից, շլաքներից և մաքրել միկրոֆլորան: Այս մաքրումն անցկացնելուց հետո կհաջողվի փոխել սննդակարգը ավելի ճիշտ ուղղությունով: Դետոքս-մաքրումից հետո լավանում է դեմքի գույնը, մաշկի վիճակը, ընդհանուր ինքնազգացողությունը, լավանում է մարսողական համակարգը, էներգիայով և ուժով են լցվում: Մի խոսքով, օրգանիզմն ազատվում է տոքսիններից: Իհարկե, դա չի ստացվի մեկ անգամ անելով: Նման կուրսը ցանկալի է անել տարվա ընթացքում մի քանի անգամ:
Ինչպիսի մաքրվելու մեթոդ էլ դուք ընտրեք, պետք է հետևել գոյություն ունեցող մի քանի կանոնների: Այսպիսով, ամենից լավ է օրը սկսել կիտրոնով մեկ բաժակ ջրից, նախընտրելի է իոնիզացված: Մաքրվելու ժամանակ նաև անհրաժեշտ են ֆիզիկական ծանրաբեռնվածություններն և բաղնիք ընդունելը շաբաթը մի քանի անգամ: Ջերմային պրոցեդուրաները դրական են ազդում ընդհանուր օրգանիզմի վրա և նպաստում են շլաքներից և տոքսիններից մաքրվելուն: Ինչպես հայտնի է, մաշկը՝ ամենամեծ օրգանն է: Ամեն օր իր միջոցով օրգանիզմից դուրս է մղվում մինչև 600 գր հեղուկ, որի հետ միասին դուր են գալիս այնտեղ կուտակված նյութերը: Հենց բաղնիքից առաջ ցանկալի է անել ֆիզիկական վարժություններ կես ժամի չափ, որպեսզի շլաքների դուրսմղման գործնթացն ավելի արդյունավետ լինի: Այս գործում դժվար է գերագնահատել ֆիզիկական ծանրաբեռնվածության դերը: Չե՞ որ այն տոքսինների դուրսմղմանը նպաստող լավագույն միջոցներից է:
Կարևոր է
Այս ամենը արժե անել, եթե դուք ունեք լավ ինքնազգացողություն: Սողալով մտնել բաղնիք, երբ դուք ի վիճակի չեք նույնիսկ վեր կենալ անկողնուց, իհարկե, պետք չի:
Օրգանիզմի մաքրում կատարելուց հարկ է հիշել նաև բերանի խոռոչի մասին: Խոսքը միայն չի գնում ատամների մաքրելու մասին: Ինչու՞ է դա այդքան կարևոր: Խոսքը բերանի խոռոչում և կոկորդում բնակվող միկրոբների մասին է: Չե՞ որ, եթե առավոտյան՝ չմաքրելով լեզուն և ատամները, սոված ժամանակ դուք խմում եք մի բաժակ ջուր, ապա այն, ինչ գտնվում էր բերանում՝ դուք ներս եք ուղարկում: Իսկ հետո օրվա ընթացքում միկրոբները նորից հայտնվում են և մնում այնտեղ մինչև մյուս առավոտ և այդպես շարունակ: Այդ պրոցեդուրան բարդ չէ. պետք է ուղղակի խոզանակով կամ հատուկ մետաղական օղակներով մաքրել լեզուն օրը երկու անգամ. առավոտյան և երեկոյան: Այդպիսով դուք կազատվեք բերանի խոռոչում առկա տոքսիկ կուտակումներից:
Յուրաքանչյուր մեթոդն էլ իր արդյունքով լավն է: Դուք կմաքրեք ձեր օրգանիզմն անպետք աղբից և կդառնաք ավելի առողջ: Ծրագիրն ավարտելուց հետո դուք կզգաք թեթևություն, կունենաք դեմքի թարմություն, ուժերի լիցք և վստահություն: Սկզբում կարող եք դարձնել ձեզ համար սովորություն. շաբաթվա մեկ օրը անել բեռնաթափման օր: Նույնիսկ այդ ձեր առողջությանը շատ օգուտ կբերի: Կարևոր է նաև միշտ ականջ դնել սեփական օրգանիզմին: Այն միշտ ավելի լավ գիտի, թե ի՛նչն է ավելի ձեզ համար օգտակար:
Ցանկանում ենք ձեզ առողջություն և հաջողություն ձեր նպատակներին հասնելու համար՝ Ձեր Life foodհամարով:
Leave a reply