Սպիրուլինա՝ սուպերսնունդ(Arthrospira)
Ճիշտ սննդի վառ հետևորդներն ակտիվ օգտագործում են իրենց ամենօրյա կերակրացանկում բնական և սննդարար հավելումներ, որոնց տարածումն օրեցօր աճում է: Դրանց թվում է սպիրուլինան, որը դարձել է շ՜ատ տարածված և արդեն կարելի է ասել, առաջատար տեղ է զբաղեցնում: Ինչով է այդքան հետաքրքիր այս կապտականաչ ջրիմուռը և ինչու է այն արժանացել ամենաօգտակար սննդամթերքներից մեկի պատվավոր տեղին՝ ձեզ կպատմի ուրախությամբ Life food-ի մեր թիմը:
« Սպիրուլինա»-ն՝ Arthrospira ցիանոբակտերիաների տեսակի ներկայացուցիչներից մեկի կոմերցիոն անվանումն է: Այդ կապտականաչ ջրիմուռները հայտնվել են Երկրի վրա 3,5 միլիարդ տարի առաջ և հենց դրա՛նց է մարդ արարածը պարտական թթվածին ունենալու համար: Ինչպես բոլոր եզակի բույսերն ու սերմերը, որոնց ներկա ժամանակներում սիրով անվանում են սուպերսնունդ՝ սպիրուլինան օգտագործվել է ացտեքների հին ցեղատեսակի սննդում: Ացտեքները այն հավաքել են Թեսկոկո լճում, որն, իհարկե, հիմա գոյություն չունի, և դրանից պատրաստում էին առանձնահատուկ կանաչ գույնի բլիթներ: Նեկայումս այդ կանաչ բլիթները կարելի է փորձել Կենտրոնական Աֆրիկայում Չադ լճի մոտակայքում՝ պատրաստված այնտեղ հին ժամանակներից ապրող Կանեմբու ցեղատեսակների կողմից: Այսօր սպիրուլինան ակտիվ կերպով մշակվում է ամբողջ աշխարհով մեկ, հատկապես դրա աճեցումը զարգանում է Ճապոնիայում: Բնականաբար, այնտեղ էլ այն օգտագործվում է ամենից շատ:
Բայց, ինչևիցէ, ինչո՞վ է պայմանավորված իրարանցումն այս բույսի շուրջ
Ամեն ինչ շատ պարզ է: — Սպիրուլինան բազմապիսի սննդարար հյութերի, միներալների և վիտամինների աղբյուր է: Օրինակի համար ասենք, որ սպիրուլինայի 1 գրամն իր սննդային արժեքով հավասարազոր է 1 կգ բանջարեղենի՜: Զարմացնում է նաև լիարժեք սպիտակուցների քանակի թիվը. — ընդհանուր բիոքաշի 50-70%, ինչը շատ բարձր ցուցանիշ է ոչ միայն բուսական ծագման սպիտակուցների շրջանում, այլ նաև կենդանական ծագման:
Այս եզակի իր հատկանիշներով ջրիմուռը պարունակում է անփոխարինելի ամինաթթուների մեծ քանակ(22-ից 18) և այնպիսի վիտամիններ, ինչպիսինն են A,B12, B6, B2, C, PP, E, և սա դեռ ամենը չէ՜: Սպիրուլինայում գերազանց պահպանվում են տարբեր միկրոէլեմենտներ. կալիում, կալցիում, սելեն, պղինձ, ցինկ և յոդ: Չենք կարող չավելացնել, որ ֆիկոցիանինը, որը բնությունում հազվագյուտ նյութ է հանդիսանում, ցիանոբակտերիաներում առկա է մինչև 1,5%: Ֆիկոցիանինը՝ հակաօքսիդանտ է, որը, ինչպես պնդում են գիտնականները, կանգնեցնում է քաղցկեղային բջիջների աճը և նաև բարձրացնում է իմունիտետը: Հարկ է նաև նշել, որ սպիրուլինայի կազմի մեջ մտնող քլորոֆիլը հագեցնում է օրգանիզմի բջիջները թթվածնով:
Միկրոէլեմենտների, ամինաթթուների և վիտամինների այսպիսի իրականից հարուստ բաղկացությունն ունի օգտակար հատկությունների մի ամբողջ զինանոց
- սպիրուլինան մաքրում է արյունը տոքսիններից և դուրս է մղում օրգանիզմից շլաքները;
- սպիրուլինայում գոյություն ունեցող գամա-լինոլային թթուն հանդիսանում է որպես արտակարգ պրոֆիլակտիկ և բուժող միջոց արտրիտի դեմ;
- նպաստում է մտավոր ակտիվությանը, կենտրոնացմանը, լիցքավորում է էներգիայով;
- կարգի է բերում նյարդային համակարգը և ազատում է անքնությունից;
- արգելակում է քաղցկեղային բջիջների աճը;
- նորմալացնում է ենթաստամոքսային գեղձի և լյարդի աշխատանքը;
- իջեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ;
- բարձրացնում է իմունիտետը:
Սպիրուլինայի օգտագործման հակացուցումներ չեն բացահայտվել, բայց դա միայն ճիշտ արտադրման դեպքում: Պետք է աշխատել սպիրուլինան գնել ստուգված արտադրողներից և եթե կան կասկածներ, որ մթերքն անորակ է, ավելի լավ է հրաժարվել այն օգտագործելուց: Հատկապես դա վերաբերվում է հղիներին և կերակրող մայրերին:
Սպիրուլինայի փոշին կամ սուպերսննդի բլենդը, որի կազմի մեջ է մտնում սպիրուլինան՝ կարելի է հանգիստ ավելացնել ձեր բանջարեղենային սմուզիների մեջ, իսկ հաբերը ընդունել ցուցումների համաձայն՝ խմելով մեծ քանակությամբ ջուր: Տվյալ բլենդի առկայությունը կօգնի հարստացնել և բազմատեսակ դարձնել սննդի ձեր կերակրացանկը օգտակար միկրոէլեմենտներով, միներալներով և վիտամիններով:
Սնվե՛ք ճիշտ և եղե՛ք առողջ Life food-ի հետ միասի՜ն
Leave a reply